Բաժիններ՝

Փարիզում մոտ 300 ներգաղթյալ «գրավել» է մանկապարտեզի շենքը

Փարիզում շուրջ 300 ներգաղթյալներ «գրավել» են մայրաքաղաքի 16-րդ շրջանի նախկին մանկապարտեզի շենքը: Նրանք իշխանություններից պահանջում են կորոնավիրուսից ու ցրտից պատսպարվելու համար ապաստաններ տրամադրել։Լ Այս մասին գրում է belta.by-ը։

ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ ներգաղթյալները լքված շենքը «գրավել» են ոչ թե այնտեղ մնալու, այլ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Նրանցից շատերը Հանրապետության հրապարակում ոստիկանության կողմից ապամոնտաժված վրանային ճամբարի նախկին բնակիչներն են, որոնց ոստիկանները հեռացրել էին:

Ի պատասխան ցուցարարների պահանջների՝ Փարիզի փոխքաղաքապետը, որը պատասխանատու է ներգաղթի և ժամանակավոր տեղավորման հարցերի համար, խոստացել է գիշերելու համար նրանց տեղ հատկացնել դպրոցական երկու դահլիճներում, քանի որ, ըստ նրանց, լքված մանկապարտեզը չի ջեռուցվում և, ընդհանուր առմամբ, վտանգավոր շենք է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031