«Ինչո՞ւ են մարդկանց պատրաստում խաղաղության, եթե Ադրբեջանում քննարկում են Հայաստանից ահռելի գումար պահանջելու, Զանգեզուրը պահանջելու մասին»․ Դմիտրի Եվստաֆև
Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Եվստաֆևի փոխանցած տեղեկությունը, համաձայն որի՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում է Հայաստանի դեմ 50 միլիարդ դոլարի պահանջ ներկայացնել։
«Բայց նախապես սրա մասին շատ չեն խոսում, որ հայերին հանկարծակիի բերեն։ Հայերի զգոնությունը թուլացնելու համար խոսում են, իբր թե հարևանությունից և խաղաղությունից։ Իսկ Հայաստանում սխալը սխալի հետևից են կրկնում։ Ինչո՞ւ են ժամանակից շուտ մարդկանց պատրաստում խաղաղության, եթե Ադրբեջանում քննարկում են Հայաստանից ահռելի գումար պահանջելու, Զանգեզուրը պահանջելու մասին։ Հայաստանում պետք է մտածեն հակաքայլեր, որ հետո չկանգնեն փաստի առջև»,– ասել է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Եվստաֆևը: