Բաժիններ՝

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող անձ

Ոստիկանության ծառայողները հունվարի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել 2020-ի հունվարի 8-ից կողոպուտի մեղադրանքով հետախուզվող անձի:

ՀՀ ոստիկանությունից մասնավորապես հայտնում են, որ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները հունվարի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել 41-ամյա Խաչատուր Ա.-ին, որը 2020 թ.հունվարի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով։

Խափանման միջոցը՝ կալանք:

Նա փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս