«Ռոման» ստացավ մրցաշրջանի երկրորդ տեխնիկական պարտությունը
«Ռոմային» տրվել է տեխնիկական պարտություն Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ խաղի համար։
Հռոմեացիները հիմնական ժամանակում խաղում էին 2:2 հաշվով, իսկ ավելացված ժամանակում բաց թողեցին 2 գնդակ, բայց այժմ նրանց տրվեց 0:3 հաշվով պարտություն:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղի ընթացքում վեց փոխարինում է կատարել՝ չորսը՝ հիմնական ժամանակում, և ևս երկուսը՝ լրացուցիչ ժամանակում: ՖԻՖԱ-ն վերջերս թույլատրել է լրացուցիչ փոխարինում ավելացված ժամանակում, սակայն Իտալիայի գավաթի կանոնակարգը սահմանում է, որ ակումբը լրացուցիչ ժամանակում ստանում է փոխարինման լրացուցիչ ժամանակ, բայց ոչ լրացուցիչ փոխարինում, որի առավելագույն քանակը մնում է նույնը՝ հինգ:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում «Ռոման» արդեն տեխնիկական պարտություն կրել է Ա Սերիայի առաջին տուրի «Վերոնայի» հետ խաղում (0:0): Ակումբը սխալ էր նշել կիսապաշտպան Ամադու Դիավարային: Կիսապաշտպանը, ով մասնակցել է այդ խաղին, մրցաշրջանի հայտացուցակում ընդգրկվել է՝ որպես 22 տարեկանից ոչ բարձր տարիքի ֆուտբոլիստ, բայց հանդիպման պահին նա արդեն 23 տարեկան էր:
Սիրարփի Աղաբաբյան