«Բարսելոնան» ստացել է Մեսսիի որակազրկման բողոքարկման պատասխանը
«Բարսելոնայի» բողոքարկումը հարձակվող Լիոնել Մեսսիի երկու խաղով որակազրկման դեմ մերժվել է, հաղորդում է As-ը:
Արգենտինացին արդեն բաց է թողել Իսպանիայի գավաթի խաղարկության «Կոռնելլայի» հետ հանդիպումը (2:0): Նա նաև չի կարողանա խաղալ «Էլչեի» հետ Իսպանիայի առաջնությունում:
Բացի այդ, Իսպանիայի Սուպերգավաթի «Ատլետիկի» դեմ խաղում (2:3) խախտման համար Մեսսին և «Բարսելոնան» ստիպված կլինեն տուգանք վճարել. ակումբը կվճարի 700 եվրո, իսկ Մեսսին՝ 600 եվրո:
Մեսսին տուգանվեց «Ատլետիկի» հարձակվող Ասյեր Վիլիալիբրին գլխի հարված հասցնելու համար: 753 խաղերում Մեսսին ստացել է իր առաջին կարմիր քարտը։
Սիրարփի Աղաբաբյան