LG-ն լքում է սմարթֆոնների շուկան
Ընկերությանը չհաջողվեց հաղթահարել մրցակցությունը, բիզնեսը միայն վնասներ է բերում:
LG-ն որոշել է փակել իր բջջային բաժանմունքը 2021 թվականին: Գործադիր տնօրեն Կվոն Բոնգ-Սուկը նամակ է ուղարկել աշխատակիցներին՝ ասելով, որ սմարթֆոնների շուկայում մրցակցությունը չափազանց ուժեղ է դարձել, ուստի ժամանակն է կայացնել այս դժվարին որոշումը:
Այժմ LG-ն քննարկում է մի քանի տարբերակ՝ ամբողջությամբ փակել սմարթֆոնների արտադրությունը, վաճառել այն կամ թողնել բիզնեսի միայն մի փոքր մասը: Ընկերության ներկայացուցիչները The Verge-ին հայտնել են, որ իրենք դեռ վերջնական որոշում չեն կայացրել, դրա մասին հրապարակավ կհայտարարվի մի փոքր ուշ:
Փաստն այն է, որ LG-ի բջջային բիզնեսը վերջին հինգ տարիների ընթացքում միայն վնասներ է ունեցել: Այս ընթացքում ընկերությունը չի կարողացել թողարկել առևտրային առումով հաջողակ որևէ սմարթֆոն: Այս ընթացքում նոր մոդելները սկսեցին շատ ավելի քիչ հայտնվել, և դրանք վաճառվում են ավելի քիչ երկրներում:
Այժմ LG-ն անգամ աշխարհի սմարթֆոնների տասը խոշորագույն արտադրողների մեջ չէ: 2020 թվականին ընկերությունը թողարկել է ընդամենը 7,2 միլիոն սմարթֆոն՝ հիմնական մրցակիցներն այդքան շատ են վաճառում մեկից երկու շաբաթվա ընթացքում: Բայց դեռ 2014-ին LG-ն վաճառում էր գրեթե 70 միլիոն սմարթֆոն, որը հավասար էր Xiaomi-ին և միայն մի փոքր զիջում էր Huawei-ին:
Միևնույն ժամանակ, LG-ն կարող է ժամանակ ունենալ 2021 թվականին և թողարկել մի քանի սմարթֆոն: CES 2021-ին ընկերությունը հայտարարեց LG Rollable-ի`գլանակաձև էկրանով սմարթֆոնի մասին․ ասվում է, որ այն հասանելի կլինի մարտին: Ընկերությունն ունի նաև բազմաթիվ այլ բիզնեսներ` դիսփլեյների և այլ բաղադրիչների, հեռուստացույցների, կենցաղային տեխնիկայի և այլնի արտադրություն:
Սիրարփի Աղաբաբյան