Բաժիններ՝

Իլոն Մասքը 100 մլն դոլար է խոստացել CO2-ի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը խոստացել է 100 մլն դոլար վճարել ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիա ստեղծողներին:

«Ես որպես մրցանակ 100 մլն դոլար կնվիրաբերեմ ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար»,-Մասքը գրել է Twitter-ում: Նա հավելել է, որ այդ առաջարկության մանրամասնություները կհայտնի հաջորդ շաբաթ: Հավաքում է կոչվում այն գործընթացը, որը ներառում է ածխաթթու գազի անջատումն արդյունաբերական եւ էներգետիկական աղբյուրներից եւ նրա երկարաժամկետ մեկուսացումը մթնոլորտից: Ածխածնի հավաքման գլխավոր նպատակը պայքարն է գլոբալ տաքացման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտման դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031