«Դիսկուրսը, թե ինչն է հետադիմություն և ինչը ոչ՝ այդքան էլ տեղին չէ». Ռուբեն Ռուբինյանը՝ Լենա Նազարյանի հայտարարության մասին

168.am-ը այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքն է՞լ է հետադիմական համարում այն գաղափարը, որ Հայաստանը պետք է հզորանա և պատերազմով հետ բերի իր կորցրած տարածքները, քանի որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նման միտք էր արտահայտել:

«Կարծում եմ՝ որպես պետություն, այս փուլում անհրաժեշտ է երեք բան: Կայունացնել իրավիճակ տարածաշրջանում և մեր սահմանների շուրջ, բնականաբար, ապահովելու արցախցիների և Արցախի անվտանգությունը, և փորձել ստեղծված կայունությունը ծառայեցնել պետության կայունացման գործին, տնտեսական զարգացման գործին: Միայն այս բոլոր կետերում հաջողության հասնելու դեպքում է, որ մենք հնարավորություն կունենք մտածել, քննարկել, թե ինչ ճանապարհով ենք ուզում հասնել պատմական արդարության: Կարծում եմ՝ դիսկուրսը, թե ինչն է հետադիմություն և ինչը ոչ՝ այդքան էլ տեղին չէ: Առհասարակ ես նկատել եմ, որ  քաղաքական դաշտում էմոցիաները շատ բարոյախրատական դաշտում են»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս