«Ծառը ճանաչվում է պտուղով». ԲԴԽ անդամի թեկնածուն՝ իր անվան շուրջ եղած խոսակցությունների մասին
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն խոսակցություններին, որ իրեն իշխանությունը գործուղում է ԲԴԽ, որպեսզի դատական համակարգում ունենա իր ցանկալի անդամին:
«Ծառը ճանաչվում է պտուղով, մենք պետք է դեռ աշխատենք, որպեսզի այդ պնդումների մասին խոսենք: Դա կանխագուշակում է, որ այսպես կլինի, ես էլ ասում եմ, որ այդպես չի լինի»,- նշեց Դավիթ Խաչատուրյանը:
Հարցին՝ այսօր «վնգստացող դատավորներ» կա՞ն, Դավիթ Խաչատուրյանը չպատասխանեց՝ ասելով, որ չի ուզում պատասխանել, քանի որ հարցն ունի քաղաքական ենթատեքստ:
«Ես չեմ ուզում քաղաքական հայտարարություններ մեկնաբանել, քանի որ ես հավակնում եմ մասնագիտական աշխատանք կատարելու»,- հավելեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում