«Հայաստանի վարչապետ-խեղկատակը վաճառել է Ղարաբաղը. փաստերը և դեպքերի հաջորդականությունը դա վերահաստատում են». Տիգրան Սարուխանյան

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Համբուրգի համալսարանի այցելու գիտաշխատող, ցեղասպանագետ Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գրեթե բոլոր ռուս փորձագետները պնդում են, որ Հայաստանի վարչապետ-խեղկատակը վաճառել է Ղարաբաղը։ Որևէ մեկը դա չի հերքում։ Փաստերը և դեպքերի հաջորդականությունը դա վերահաստատում են։

Վերջում, իհարկե, պարզվելու է, որ ՀՀ կառավարությունում բոլորը օտարերկրյա ծառայությունների աշխատակիցներ են։

ԱԱԾ-ին, ենթադրում եմ, շատերն են ղազագրեր տվել և այնտեղ էլ ծանոթացել։ Այս ամենից բխում է այն, ինչի մասին ես խոսեցի իմ հարցազրույցի ժամանակ՝ ՀՀ ԱԱԾ-ն սպասարկել է բոլոր օտար պետությունների շահերը, բացի Հայաստանինը։ Եթե հակառակը լիներ, չէր լինի մերօրյա ողբերգությունը, որի ականատեսն է լինում հայ ժողովուրդը՝ չգիտակցելով այս ամենի ամբողջ հետևանքները։

Բայց սա վերջին ողբերգությունը չէ, դեռ կհաջորդեն նոր փորձություններ։

Որևէ երկրում այնքան գործակալ գոյություն չունի որքան Հայաստանում։ Պատճառը պատմական է՝ վաճառական ու թափառական հայ ինքնությունը։ Ընդ որում Հայաստանը կառուցված է թափառական ու վաճառական գաղթականներից, որոնց ռուսները բնակեցրեցին Հայաստանում։

Բացառություն է, այս իմաստով, Լեռնահայաստանը՝ Զանգեզուրը»:

Տեսանյութեր

Լրահոս