«Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին»․ Գևորգ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուզում ենք ասել, որ 90 կամ մաքուր 100 տոկոսանոց հայկական բնակավայրերը՝ ազգի «բարեկամների» շնորհիվ ինչ որ մի պահ դարձել են 90 կամ 100 տոկոսանոց թուրքերով բնակեցված բնակավայրեր, և այժմ որոշ հայազգի «գործիչների» կողմից որակվում են «իրենց կարգավիճակով ոչ հայկական»։ Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին։
Այս ամենի խորապատկերում դարձյալ հապճեպ, այս անգամ արդեն ռազմական դրության պայմաններում, նախաձեռնում ենք «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային կից մի արձանագրության վավերացում, ինչը հնարավորություն կտա, որպեսզի «մտահոգ» ծնողները դիմեն ՄԱԿ–ի Երեխաների իրավունքների կոմիտե՝ ասենք հետևյալ գանգատով.
«Հայաստանում խախտվում է իմ երեխայի կրթական իրավունքը, քանզի սեռական համապարփակ դաստիարակության փոխարեն, պարտադրում են սովորել անթույլատրելի ծավալուն «Հայ ժողովրդի պատմություն»։ Իսկ ինչպիսին կլինի կոմիտեի եզրակացությունը և այդ հիմքով՝ օրենսդրության «բարելավումը», դժվար չէ կռահել. հիրավի խիստ «հրատապ» խնդիր՝ անկատար և խնդրահարույց իրավաքաղաքական մշակույթի պայմաններում․․․»։