Բաժիններ՝

Վարդան Մինասյանը կարող է նորից մարզչական աշխատանքի անցնել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է նորից մարզչական աշխատանքի անցնել: Այս մասին գրում է ղազախական Kazfootball կայքը: Ըստ պարբերականի, Մինասյանն այն հավակնորդ մարզիչների թվում է, ովքեր կարող են ստանձնել «Տարազ» ակումբի ղեկը:

Մինասյանը մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին՝ Հայաստանի երիտասարդական հավաքականում, այնուհետ «Փյունիկ»-ում, «Արարատ-Արմենիա»-ում և Հայաստանի ազգային հավաքականում: Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն:

Նա եղել է նաև ղազախական «Տոբոլ»-ը մարզիչը: Ղազախական թիմի ղեկը նա ստանձնել է 2014 թվականի ապրիլին, իսկ 2015 թվականին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031