Բաժիններ՝

Կարոտել եմ քեզ, այ տղա. Պիզելին շնորհավորել է Մխիթարյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան տոնի առթիվ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրապարակած տեսանյութում Պիզելին մասնավորապես ասում է. «Հենո ջան, շնորհավոր քո ծննդյան օրը: Ցանկանում եմ քեզ և քո ընտանիքին առողջություն: Կարոտել եմ քեզ, այ տղա»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը: Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում:

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս