
«Մանչեսթեր Սիթի»-ն հաղթել է «Աստոն Վիլլա»-ն

Անգլիայի ֆուտբոլի առաջնության դեռևս առաջին տուրից հետաձգված խաղում միմյանց հետ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Աստոն Վիլլա»-ն:
Առաջին կեսում երկու թիմերից ոչ մեկ գոլ չխփեց: Սակայն հաջորդ 45 րոպեներին «քաղաքայինները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «Աստոն Վիլլա»-ի դարպասը: «Մանչեսթեր Սիթի»-ից աչքի ընկան Բերնարդու Սիլվան և Իլկայ Գյունդոգանը: «Մանչեսթեր Սիսի»-«Աստոն Վիլլա»` 2:0:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիիթ»-ն ունի 38 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է: