Բաժիններ՝

«Ռոման» արել է ավելորդ փոխարինում և կարող է կրել տեխնիկական պարտություն

«Ռոման»  ավարտեց ելույթներն Իտալիայի գավաթի խաղարկությունում՝ 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակում զիջելով «Սպեցիային» (2:4):

Այնուամենայնիվ, հռոմեական ակումբը կարող է տեխնիկական պարտություն կրել փոխարինման թույլատրելի քանակը գերազանցելու համար: Փաստն այն է, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղի ընթացքում վեց փոխարինում է կատարել. Չորսը՝ հիմնական ժամանակում, և ևս երկուսը՝ լրացուցիչ ժամանակում: ՖԻՖԱ-ն վերջերս թույլատրել է լրացուցիչ փոխարինում ավելացված ժամանակում, սակայն Իտալիայի գավաթի կանոնակարգը սահմանում է, որ ակումբը լրացուցիչ ժամանակում ստանում է փոխարինման լրացուցիչ ժամանակ, բայց ոչ լրացուցիչ փոխարինում, որի առավելագույն քանակը մնում է նույնը՝ հինգ:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում «Ռոման»  արդեն տեխնիկական պարտություն կրել է Ա Սերիայի առաջին տուրի «Վերոնայի» հետ խաղում (0:0): Ակումբը սխալ էր նշել կիսապաշտպան Ամադու Դիավարային: Կիսապաշտպանը, ով մասնակցել է այդ խաղին, մրցաշրջանի հայտացուցակում ընդգրկվել է՝ որպես 22 տարեկանից ոչ բարձր տարիքի ֆուտբոլիստ, բայց հանդիպման պահին նա արդեն 23 տարեկան էր:

Սիրարփի Աղաբաբյան

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս