
«Քաղաքի բյուջեից 8–9 մլն դոլար ավել փող է ծախսվել. հարց ուղղեք Չեխիայում այս ձնառատ օրերին իր արձակուրդը վայելող քաղաքապետին՝ Պրահայում եղանակը ո՞նց է»

Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի երևանցիներ, քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման նորաստեղծ հիմնարկի (որը պատասխանատուն է ձնամաքրման աշխատանքների) ծախսերը ավելի են եղել գրեթե 2 մլրդ դրամով կամ 4 մլն դոլարով: Էլ չեմ ասում, որ այն «Կամազ»–ները, որոնք գնվել էին քաղաքային բյուջեով (նվերները չհաշված) արժեցել են 4-5 մլն դոլար:
Հանրագումարում 8-9 մլն դոլար քաղաքի բյուջեից ավել փող է ծախսվել:
Իհարկե, բազմաթիվ անգամ և՛ ես, և՛ այլ գործիչներ բարձրաձայնել ենք, որ սրանք փող են ուտում այդ հիմնարկի միջոցով, բայց դե արդեն ուշ է՝ կերել են և շարունակում են ուտել:
«Ուղղակի մի հարց ուղղեք Չեխիայում այս ձնառատ օրերին իր արձակուրդը վայելող քաղաքապետին՝ Պրահայում եղանակը ո՞նց է»: