«Երեկ դատարանի վճիռն է հրապարակվել, որտեղ փաստվել է, որ Ստեփան Գրիգորյանը ստոր սուտասան ու զազրախոս է»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեփան Գրիգորյան անունով մի ոչնչություն կա։ Հիշու՞մ եք դրան։ Վստահ եմ հիշում եք. վերջերս շատ է տարբեր եթերներում լիզում դավաճան Նիկոլի կոշիկները։ Էն նույն դավաճանի, որ նույն ջանասիրությամբ Ալիևի կոշիկներն է լիզում։
Հուսով եմ հիշում եք նաև Ստեփանի ստերը, իբր Ապրիլյան պատերազմի ժամանակ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը փողի դիմաց թույլ է տվել, որ թշնամին մեզանից տարածքներ զավթի։
Իբր պատերազմի սկզբում տեղում չի եղել և էլի նման կեղտոտ ստեր։ Ուրեմն ասեմ, տեղեկանաք՝ երեկ դատարանի վճիռն է հրապարակվել, որտեղ փաստվել է, որ Ստեփան Գրիգորյանը ստոր սուտասան ու զազրախոս է։ Դատարանը պարտավորեցրել է այդ ստահակին մեկ ամսվա ընթացքում նույն «Ա1+»-ի եթերում հերքի իր ստերը և այդ տեսանյութը տեղադրի նաև իր ֆեյսբուքյան էջում։
Այսպիսով, իրավական արդարությունը վերականգնվեց։ Դե իսկ բարոյականը շատ ավելի վաղ էր վերականգնվել՝ ճիշտ այն պահին, երբ երկրիս արժանապատիվ քաղաքացիներն իր տարածած ստերի ու լուտանքի համար թքեցին այդ ստորի երեսին«։