
Արթուր Վանեցյանի կուսակցության խոսնակին հրավիրել են ԱԱԾ` բացատրություն տալու

Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություն տալու որևէ գործի մասով նյութերի նախապատրաստման շրջանակներում:
«Պարզվում է ի՛նչ. ինձ հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու որևէ գործի մասով նյութերի նախապատրաստման շրջանակներում: Խոսքը վերաբերում է իմ կողմից արված ինչ-որ հրապարակումների: Զանգահարող աշխատակիցը հրաժարվեց իհարկե ներկայացնել, թե կոնկրետ որ հրապարակման մասին է խոսքը: Պահանջել եմ գրավոր ծանուցում, որի արդյունքում կորոշեմ հետագա գործողությունները օրենքով սահմանված իմ իրավունքների և պարտականությունների շրջանակներում:
Զարգացումները կներկայացնեմ հաջորդիվ:
Հ.Գ. եթե ձեզ թվում է, որ ԱԱԾ և այլ տեղեր մեզ հրավիրելով, կանչելով կամ բերման ենթարկելով հնարավոր է կասեցնել Հայրենիքի փրկությանն ուղղված մեր շարժումը՝ դուք լավ չեք պատկերացնում ում հետ գործ ունեք և ինչ է կատարվել մեր երկրի հետ»,- գրել է նա: