
«Հատուկ լեռնափրկարար ծառայությունը» կմասնավորեցվի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում էր մասնավորեցման ցանկում ընդգրկել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:
Ընկերությունը մասնավորեցման ներկայացվող օբյեկտների ցանկում ընդգրկելու համար հիմք էին հանդիսացել ԱԻՆ-ի առաջարկը և այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցումը հնարավորություն կտա կատարել ներդրումներ, կառավարել ավելի արդյունավետ, ինչպես նաև մասնավորեցման արդյունքում կձևավորվի ծառայությունների մատուցման մրցակցային շուկա, ինչը կնպաստի մատչելի և որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը և բարձրակարգ լեռնափրկարար ծառայության մատուցմանը:
Օրենքի նախագիծն ընդունվեց 81 «կողմ», 20 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով: