Բաժիններ՝

Արցախում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել․ ՌԴ ՊՆ

Արցախում մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրներ են կատարել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում զինծառայողները ինքնաձիգներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակել են տարբեր տիպի թիրախների վրա։

Չնայած դիտորդական դիրքերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից պլանավորվել են մարտական պատրաստության հիմնական տեսակների, այդ թվում՝ մարտավարական, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի վարման պարապմունքներ, հողորդում է գերատեսչությունը։

Ըստ հաղորդման՝ ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031