
«Ռոմա»-ն դուրս է մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից. Մխիթարյանը գոլի հեղինակ

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»-ն մրցեց «Սպեցիա»-ի հետ: Առաջին կեսի մեկնարկային 15 րոպեներին ընթացքում «Սպեցիա»-ն երկու գնդակ ուղարկեց «Ռոմա»-ի դարպասը: «Գայլերին» հաջողվեց հետ բերել կորցրածը: Նախ 43-րդ րոպեին աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին և 73-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի (2:2) և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: «Սպեցիա»-ին հաջողվեց ևս երկու գնդակ ուղարկել «Ռոմա»-ի դարպասը և 4:2 հաշվով հաղթել: «Ռոմա»-ն դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից: