
Անտառային հրդեհներ և կորոնավիրուս․ թողարկվել է խաղ՝ 2020-ի մոտիվներով

Յուրաքանչյուր ոք կարող է այն անվճար խաղալ:
Էնտուզիաստը զրոյից ստեղծել է մի փոքրիկ, բայց զվարճալի խաղ: Նա նախագծի վրա աշխատել է 6 ամիս և հավաքել է դրանում 2020 թվականի հիմնական իրադարձությունները՝ հրդեհներ Ավստրալիայում, կորոնավիրուս՝ կարանտիններով և դիմակներով, զուգարանի թղթի զանգվածային գնումներ, ԱՄՆ նախագահական ընտրություններ, և այլն:
Խաղը տևում է 5-10 րոպե, իսկ վերջում կգտնեք հեղինակի առաջարկը, թե ինչ է պատրաստում 2021-ը մեզ համար:
Դուք կարող եք խաղալ հենց բրաուզերում, անգլերենի իմացությունը պարտադիր չէ: Այն անվճար է, բայց վերջում, ցանկության դեպքում, կարող եք մի փոքր գումար փոխանցել հեղինակին՝ իր աշխատանքի համար:
Խաղի անվանումը պարզ է՝ 2020 GAME:
Սիրարփի Աղաբաբյան