
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողները ներկայացել են բաժին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 18-ին բաժին են ներկայացել 28-ամյա Ժորա Վ.-ն և 31-ամյա Ռազմիկ Վ.-ն, որոնք հունվարի 14-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նրանք ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: