«Համոզված եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր, վաղն, անկասկած, դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք»
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չգիտեմ՝ ինչպես է ավարտվելու այս ամենը: Սակայն համոզված եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր, վաղն, անկասկած, դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք: Ինչպես ասում են՝ համբերությունը կյանք է, բայց շատ հաճախ՝ ոչ բարի հեքիաթին հատուկ ցանկալի ավարտով:
Ամեն ինչ այնքան աղոտ է, որ անգամ լույսի շողն անհնար է նկատել: Նաև ճանապարհների սակավություն կա և ընտրության պակաս… Ասես ապրում ենք անորոշության անապատում, ուր կա արև, անծայրածիր հորիզոն, շարժվելու հոգնած ցանկություն, բայց չկա նպատակակետին տանող մտքի պարզություն…
Հ.Գ. Կներեք, իմ բնավորությանը շատ խորթ, բայց մեր այսօրվա իրականությանը հարիր «ծանր» լիրիկայի համար»: