
Առաջնահերթությունը Չեմպիոնների լիգայում մեր տեղն ապահովելն է. Կլոպ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի համար ներկայիս մրցաշրջանի առաջնահերթությունների մասին:
«Միշտ էլ իմացել ենք, որ պետք է պայքարենք քառյակում մեր տեղի համար: Գիտեմ աշխատանքս և գիտեմ, որ մեզ համար առաջնահերթությունը Չեմպիոնների լիգայում մեր տեղը ապահովելն է: Հատկապես այս տարի դժվարին պայքար է լինելու լավագույն քառյակում»,-Կլոպի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայում «Լիվերպուլ»-ը մրցաշարային աղյուսակում դեռևս 4-րդն է: Կլոպի թիմն ունի 34 միավոր: Առաջին տեղում 37 միավորով «Մանչեսթեր Յունայթեդ»-ն, իսկ տեղում «Մանչեսթեր Սիթի»-ին` (35 միավոր), եռյակը եզրափակում է «Լեսթերը» (35):