
«Ինտեր»-ը կանվանափոխվի

Իտալական «Ինտեր» (Ինտերնացիոնալ) ֆուտբոլային ակումբը կարող է փոփոխել թիմի անվանումը: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Միլան քաղաքը ներկայացնող ակումբը, որի ամբողջական անվանումը «Ինտերնացիոնալ» է, այսուհետ կկոչվի «Ինտեր»: Ակումբի ղեկավարությունը մտադիր է նաև փոխել թիմի լոգոտիպը:
«Ինտեր»-ը հիմնադրվել է 1908 թվականին: Առաջին տիտղոսն ակումբը նվաճել է 1910 թվականին: Հանդես է գալիս «Սան Սիրո» մարզադաշտում, որը տեղավորում է 80 հազարից ավել հանդիսական: «Ինտերը» 18 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 7 անգամ երկրի գավաթակիր, 5 անգամ` Սուպերգավաթակիր, 3 անգամ նվաճել է Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը և մեկ անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության ոսկե մեդալակիր: