Թրամփը մտադիր է շուրջ 100 մարդու ներում շնորհելու մասին հայտարարել հունվարի 19-ին. CNN
ԱՄՆ-ի գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը մտադիր է հունվարի 19-ին հայտարարել շուրջ 100 մարդու ներում շնորհելու մասին: Ըստ որում, ինչպես հունվարի 17-ին նշել է CNN հեռուստաընկերությունը, Սպիտակ տան ղեկավարը չի պլանավորում ներում շնորել ինք իրեն, ինչն ավելի վաղ նշել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:
Սկզբնապես, նշում է CNN-ը, Թրամփը պլանավորել էր երկու խումբ մարդկանց ներում շնորհելու մասին հերթով հայտարարել անցյալ շաբաթվա վերջին եւ հունվարի 19-ին: Սակայն հունվարի 6-ին Վաշինգտոնում նրա կողմնակիցների սարքած անկարգությունների ֆոնին Սպիտակ տան ղեկավարը հարկարդրված էր վերանայելու իր պլանները: Այժմ սպասվում է, որ Թրամփը կհայտարարի միանգամից շուրջ 100 հոգու ներում շնորհելում մասին դեմոկրատ Ջոզեֆ Բայդնեի պաշտոնակալության նախօրյակին, որը նշանակված է հունվարի 20-ին:
Ըստ որում հեռուստաընկերությունը պնդում է, որ իրադարձությունները Վաշինգտոնում եւ դրանց հաջորդած՝ Թրամփի իմփիչմենթը կարող էին հանրապետականին դրդել, որ չհայտարարի իր զավակներին, փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին եւ ինքն իրեն ներում շիորհելու մասին: Այս պահին CNN-ի աղբյուրները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի իրեն ներում շնորհել, սակայն նախազգուշացնում են, որ նրա գործողությունները նախագահական ժամկետի վերջին օրերին կարող են անկանխատեսելի բնույթ կրել: Ինչպես հունվարի 6-ի իրադարձություններից հետո հայտնել է The New York Times թերթը, Թրամփը վերջին շաբաթներին իր շրջապատի հետ քննարկել է այն բանի հնարավորությունը, որ ինքը մինչեւ իր պաշտոնից հեռնալը կանխիչ կարգով կհայտարարի ինքն իրեն ներում շնորհելու մասին: Ավելի վաղ CNN-ը հայտնել է, որ հանրապետականն օգնականների հետ քննարկել է իր դուստր Իվանկային եւ նրա ամուսին Ջարեդ Քուշներին, որոնք նրա խորհրդականներն են, ինչպես նաեւ մի շարք այլ մարդականց կանխիչ կարգով ներում շնորհելու հնարավորությունը: Նշվել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը վախենում է, որ ինքն ու իր մերձավորները կարող են հետապնդումների ենթարկվել նոր վարչակազմի օրոք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: