
«Ինտեր»-ը տանն առավելության է հասել «Յուվենտուս»-ի նկատմամբ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտեր»-ը տանն ընդունեց «Յուվենտուս»-ին:
Միլան քաղաքի «Ինտեր»-ն հանդիպման 12-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Արտուրո Վիդալը: «Ներաձուրիները» երկրորդ կեսում խփեցին նաև երկրորդ գնդակը: 52-րդ րոպեին աչքի ընկավ Նիկոլո Բարելան: «Ինտեր»-«Յուվենտուս»` 2:0:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի երկու առաջատարներից մեկն է 40 միավորով: Նույնքան միավոր ունի նաև «Միլան»-ը: «Յուվենտուս»-ը միայն 5-րդն է 33 միավորով: