
Թուրքիան 1-ինն է աշխարհում Twitter-ին ներկայացրած պահանջներով

Թուրքիան աշխարհում առաջինն է Twitter-ին ներկայացրած օգտահաշիվների փակման, գրառումների հեռացման, այդ թվում դատարանների որոշմամբ, և այլ պահանջների թվով: Այս մասին հայտնել է տեղեկատվական իրավունքի մասնագետ Յաման Աքդենիզը` հղում անելով սոցցանցի «Թափանցիկության զեկույցին»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2012-2020 թթ.-ին Թուրքիայի կողմից Twitter-ին ուղղվել է 45.776 տարբեր տեսակի պահանջներ: 2-րդ հորիզոնականում Ճապոնիան է՝ 38.941 հահանջ: Դատական որոշումների քանակով (6.513) Թուրքիան նույնպես 1-ին հորիզոնականում է:
Թուրքիայի պահանջով փակվել է 2.501 օգտահաշիվ: 2-րդ տեղում Ռուսաստանն է՝ 340 օգտահաշիվ: Twitter-ում ամենաշատ գրառումները հեռացվել են նույնպես Թուրքիայի պահանջով՝ 12.165 դեպք: 7.334 թվիթ հեռացվել է Ռուսաստանի, 2.759 թվիթ էլ Հնդկաստանի պահանջով: