«Միայն ընկերները, ընտանիքը և գործընկերները գիտեն իրական Նեյմարին»․ Նեյմար
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կիսվել է իր կարծիքով սոցիալական ցանցերի մասին:
«Սոցիալական ցանցերն այն վայրն են, որտեղ շատ մարդիկ կարող են գալ և մասնակցել ձեր կյանքին՝ դատապարտելով ձեզ, ատելով և նախանձելով: Ահա թե ինչու ես երբեք լուրջ չեմ վերաբերվում մարդկանց մեկնաբանություններին: Բայց իմ շրջապատում կան մարդիկ, ընկերներս, ընտանիքի անդամներ և խաղընկերներ, ովքեր կարդում են այս մեկնաբանությունները և վատ զգում: Այս պատճառով աշխարհը շատ զգայուն է:
Մարդկանց համար շատ հեշտ է խոսել ձեր անձնական կյանքի մասին՝ նույնիսկ ձեզ չճանաչելով: Բայց իրական ինձ, իսկական Նեյմարին լավ գիտեն միայն իմ ընտանիքը, այն մարդիկ, ովքեր աշխատում են ինձ հետ, և իմ ընկերները: Նրանք ինձ ճանաչում են: Նրանց կարծիքներն ինձ հուզում են:
Միայն նրանք, ովքեր խաղում են, կարող են հասկանալ, թե ինչ է կատարվում ֆուտբոլային խաղադաշտում: Եվ նրանք, ովքեր երբեք չեն խաղացել, երբեք չեն հասկանա: Դա պարզ է։ Բայց ես միշտ ասում եմ մարդկանց, որ գոյություն ունի միայն մեկ ճանապարհ: Վայելել կյանքը: Երջանիկ եղեք»,- ասել է Նեյմարը:
Սիրարփի Աղաբաբյան