Բաժիններ՝

Աճուրդում վաճառվել է բնակարանի բանալին, որտեղ Նապոլեոնն է մահացել

Sotheby’s-ի աճուրդում 112 հազար դոլարով վաճառվել է Սուրբ Հեղինե կղզում գտնվող բնակարանի բանալին (13 սմ)։ Այդ բնակարանում է մահկանացուն կնքել Նապոլեոնը, հայտնում է աճուրդի տունը։

Բանալին վաճառվել է գրության հետ․ «Լոնգվուդի բնակարանի բանալի, որտեղ մահացել է Նապոլեոնը, և որը ես անձամբ եմ հանել կողպեքից։ Չ․Ռ․Ֆոքս․ Սուրբ Հեղինե, սեպտեմբերի 6, 1822 թվական»։

Չարլզ Ռիչարդ Ֆոքսը եղել է բրիտանացի զինվորական։ Նա բանալին տեղափոխել է Շոտլանդիա և նվիրել մորը, ով Նապոլեոնի երկրպագուն էր։

Նախնական գնահատականով՝ բանալու արժեքը եղել է 4․1-6․8 հազար դոլար։ Այսպիսով՝ այն վաճառվել է նախատեսվածից 16 անգամ թանկ գնով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս