Բաժիններ՝

Երեք անչափահաս երեխայի ծնողի վիճակն այն աստիճանի վատ է, որ 9-ամսյա փոքրիկի համար արհեստական կաթ գնել չեն կարողանում

Երեք անչափահաս երեխա ունեցող Սմբատն այստեղից այնտեղ է գնում, բայց մշտական աշխատանք գտնել չի կարողանում, որպեսզի կարողանա գոնե երեխաներին սննդով ապահովել:

«Վիճակն այն աստիճանի վատ է, որ 9-ամսյա փոքրիկ տղայի համար արհեստական կաթ՝ Humana 1, գնել չենք կարողանում: Ամուսինս չի աշխատում, մի օր գործ լինում է՝ կանչում են, մյուս օրը՝ ոչ: Մինչև ամուսնանալը ֆուրշետ և ձևավորում եմ սովորել, բայց գումարի պատճառով մինչև վերջ չեմ շարունակել ուսումս, վարձը չտվեցի, դուրս մնացի:

Ամուսինս էլ որևէ մասնագիտություն չունի, բայց ինչ աշխատանք լինում է՝ կատարում է: Լավ կլինի, եթե մշտական աշխատանքի առաջարկ լինի: Մի քանի տեղ դիմել է, ասել են, որ կզանգահարեն, բայց այդպես էլ չեն զանգել»,- մեզ հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը՝ Ռեբեկա Կիրակոսյանը:

Նրանց օգնելու համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 098777512:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս