«Փաշինյանի և նրա կուրատորների իրական նպատակը հայ ազգի ողնաշարը վերջնականապես ջարդելն է, նրան ստորացված ստրուկների վերածելը». «Армянская вендетта»
«Армянская вендетта» տելեգրամ ալիքն իր բաժանորդներին տվել է «Ո՞րն է ներկայիս հայկական իշխանությունների ցինիզմը» հարցի պատասխանը:
Ըստ այդ մեդիա հարթակի՝ դա այն է, երբ պատերազմի ժամանակ նույն 18 տարեկան տղաներին հարյուրներով ու հազարներով ուղարկում էին մսաղացի բերան՝ Փաշինյանի «Սա Սարդարապատ է» բղավոցի ներքո, երբ արդեն պատերազմի 4-րդ օրը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել էր ճակատի աղետալի վիճակի մասին:
«Իսկ հիմա փաշինյանական Լենա Նազարյանը, աչքերը չռած, զարմանում է, թե դուք, ի՞նչ է, պատրաստվում եք նորի՞ց կռվել ու 18 տարեկաններին ուղարկել զոհվելու:
Փաշինյանի և նրա կուրատորների իրական նպատակը հայ ազգի ողնաշարը վերջնականապես ջարդելն է, նրան ստորացված ստրուկների վերածելը, ովքեր ոչ մի բանի մասին այլևս չեն կարող երազել»,- գրում է տելեգրամ ալիքը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը