Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր ուժերի իրական կորիզը ոչ թե Հայրենիքի փրկության շարժումն է՝ իր բազմաթիվ հանձնաժողովներով, այլ 6 անձից կազմված մինի-խորհուրդը՝ կազմված ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներից, Վազգեն Մանուկյանից եւ երեք կուսակցությունների առաջնորդներից՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք»։ Այս ֆորմատով պարբերաբար հանդիպումներ են կայանում, որտեղ էլ որոշվում են ընդդիմության պայքարի ֆորմատն ու անելիքները։

Մենք հետաքրքրվեցինք, թե որտեղ են սովորաբար կայանում վեցի հանդիպումները։ Մեզ ասացին, որ հանդիպում են, որպես կանոն, Գագիկ Ծառուկյանի տարածքում։ Նա ի սկզբանե նման դրվածք է դրել, որ եկեք ինձ մոտ։ Բնականաբար, սեղան է դնում, հանդիպման համար բոլոր պայմաններն ապահովում է, բայց դրանով նաեւ հասկացնում, որ ձեր մեջ ամենածանրակշիռ ուժը ես եմ՝ «ասողն» էլ ես պետք է լինեմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս