Առավոտյան մեկ բաժակ գոլ ջուր խմեք․ մասնագետներ
Բոլորին հայտնի է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելու կարևորության մասին։ Սակայն այն հատկապես կարևոր է խմել առավոտյան արթնանալուն պես, որպեսզի օրգանիզմը գիշերվանից հետո օրգանիզմը ստանա անհրաժեշտ խոնավությունը։ Մասնագետների պնդմամբ՝ վաղ առավոտյան անհրաժեշտ է խմել մի բաժակ գոլ ջուր, քանի որ այն օգնում է նաև ազատվել առողջական մի շարք խնդիրներից։
Մասնագետների խոսքով՝ առավոտյան դատարկ ստամոքսին մի բաժակ ջուր խմելը մարսողությունը բարելավելու լավագույն միջոցն է։ Մարսողական խնդիրների դեպքում մարդիկ հաճախ տարատեսակ դեղամիջոցներ են ընդունում, սակայն դրանցից որոշները կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմին՝ զրոյացնելով օգուտը։ Միևնույն ժամանակ, ըստ մասնագետների՝ նույնքան արդյունավետ կարող է լինել նաև առավոտյան տաք ջուր խմելու սովորությունը, որը ոչ միայն կազատի մարսողական խնդիրներից, այլև չի առաջացնի կողմնակի բարդություններ։
Ըստ մասնագետների՝ տաք ջուրը մաքրում է աղեստամոքսային տրակտը գիշերվա ու նախորդ օրվա ընթացքում կուտակված «աղբից»։
Այն խթանում է նյութափոխանակությունը, արագացնում է ճարպերի այրման գործընթացն ու բարձրացնում է սրտանոթային համակարգի տոնուսը, ուստի օրը մի բաժակ գոլ ջրով սկսելը կարող է շատ առողջարար սովորություն դառնալ։