
ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն չեն մասնակցում Արա Այվազյանի հետ փակ հանդիպմանը

ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովում ընթանում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ փակ հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում են միայն հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից որևէ պատգամավոր ներկա չէ հանդիպմանը:
Անի Սամսոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չեն մասնակցում հանդիպմանը, պատգամավորն ասաց, որ քաղաքական որոշում չի եղել այդ հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ:
«Հասկանամ՝ ինչն է խնդիրը, կասեմ»,- ասաց Անի Սամսոնյանը: