
Ոստիկանության մայորը դուրս է գալիս համակարգից ու միանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է համակարգից դուրս գալու և Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալու մասին։
«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, ծառայակիցներ:
Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական – քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին:
Համոզված եմ, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկանները ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է»:
Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, ծառայակիցներ:
Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության…
Posted by Edgar Galoyan on 2021 թ. հունվարի 14, հինգշաբթի