«20 տոկոս անկում կա ներմուծման, արտահանման, սպառման ոլորտներում». Էկոնոմիկայի նախարար

Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց, որ 2020թ․  տնտեսական մի շարք ոլորտներում ունեցել ենք անկում:

«Ներմուծում, արտահանում, սպառում, մոտավորապես 20 տոկոս այդ երեք ոլորտներում կա անկում: Տնտեսական անկումը 8.5 % կլինի, իմ կարծիքով»,- ասաց Քերոբյանը:

Հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում տնտեսությունը ստեղծված իրավիճակից հանելու համար, նախարարը պատասխանեց, որ երկար ցուցակ ունեն քայլերի՝ պաշտպանելու տնտեսական պոտենցիալը և տնտեսվարողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Վահան Քերոբյանը նաև նշեց, որ լավատես է 2021-ի հետ կապված։

«Իմ կարծիքը և իմ լավատեսությունը տնտեսության նկատմամբ չի փոխվել: Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է»,- ասաց Քերոբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031