Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 24.763 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 24 763-ով՝ մինչեւ 3 495 816: Հունվարի 14-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։ Դա առավելագույնն է հունվարի 2-ից ի վեր, երբ հայտնի էր դարձել 26 301 վարակվածների մասին:
Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 549 832 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 570-ով՝ մեկ օր առաջվա 566-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 63 940 մարդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1,83 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսասանցիների թիվը մեկ օրում ավելացել է 27 956-ով: Ընդամենն արդեն բուժվել է 2 882 044 մարդ: Մեկ օրում դուրս գրվածների թիվը, շտաբի տվյալների համաձայն՝ երեք օր գերազանցում է հայտնաբերված դեպքերի քանակը: Առողջացածների բաժինն աճել է մինչեւ 82,4 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: