Անվտանգության տասնյակ աշխատակիցներով Աննա Հակոբյանը մեկնում է Ռուսաստան․ Մեդիապորտ
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediaport-ը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրանց դուստր Մարիամ Փաշինյանն այսօր խիստ գաղտնի այցով մեկնում են ՌԴ:
Կայքին հայտնի է դարձել, որ Աննա Հակոբյանին ուղեկցել են մեկ տասնյակից ավելի զինված անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը անվտանգության աշխատակիցների խումբ է խնդրել նաև ռուսական կողմից:
Հիշեցնենք, որ Mediaport-ի տեղեկություններով` Աննա Հակոբյանը ՌԴ է մեկնում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցով: Նկատենք, որ մինչ այս պահը ՀՀ իշխանությունն այս տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տրվել: