«Այսօր Հայաստանում կա միայն մեկ օրակարգ. Նիկոլ Փաշինյանի և իր հանցավոր բանդայի անդամների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն ու կալանավորումը»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետական դավաճանների հանցավոր խմբակը ներքաղաքական օրակարգ է բերում մի շարք վիճահարույց և սկանդալային հարցեր, որոնք, իրենց պրիմիտիվ խելքով, պետք է քննադատության արժանանան Հայաստանի քաղաքական համակարգի կողմից, շեղեն մեր հասարակության ուշադրությունը Արցախը հանձնելու և 5000-ից ավել մեր տղերքին անխուսափելի մահվան ճիրաները ուղարկելու իրականությունից։

«Մեկ Հայաստան» կուսակցությունը, և անձամբ ես, գտնում է, որ այսօր Հայաստանում կա միայն մեկ օրակարգ. Նիկոլ Փաշինյանի և իր հանցավոր բանդայի անդամների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն ու կալանավորումը։

Որևէ այլ օրակարգ չի ընդունվելու մեր կողմից և մենք հետևողականորեն պայքարելու ենք դավաճաններին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հ.Գ. Կոչ, հորդոր և պահանջ Հայաստանի քաղաքական կուսակցություններին, հասարակական գործիչներին, լրագրողներին և փորձագետներին. մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին, օրակարգում պահեք և քննարկման առարկա դարձնեք բացառապես Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումն ու քրեական պատասխանատվության ենթարկվելու համազգային պահանջը»։

Տեսանյութեր

Լրահոս