««Իմ քայլի» անուղեղ որոշ պատգամավորներ և գործադիրի ներկայացուցիչներ պետք է հասկանան, որ ոխերիմ թշնամին վստահելի գործընկերոջ չի վերածվի»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ բիզնեսմեններն ավելի ռացիոնալ, հայրենասեր ու պարկեշտ են, քան իշխող ուժի ներկայացուցիչները։ Թվում է թե բիզնեսը պետք է ոգևորվեր Նիկոլի՝ «տնտեսական-կոմունիկացիոն» ուղիների անվան տակ արվող նոր, ծանր դավաճանությամբ։

Սակայն հայկական բիզնեսը լռում է, որովհետև չի տեսնում ոգևորվելու ոչ մի պատճառ, առավել ևս, որ սպառնալիքներն ակնհայտ են։ Այնպես, որ դավաճանությունն ու գլոբալ ստորացումը օրվա իշխանությունների մենաշնորհն է։

1921-23թթ. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ևս կային անասնական մտածելակերպով գործիչներ։ Դրանք բնակչությանը համոզում էին, որ Լեռնային Ղարաբաղը ՀՍՍՀ կազմից ԱդրՍՍՀ կազմ տեղափոխելը տնտեսապես շահավետ է Հայաստանի և Ղարաբաղի համար։ Իսկ թուրքերն էլ մեր եղբայրներն են, ու կարող են Սյունիքով գնալ Նախիջևան, ՀՍՍՀ և այլն։

Զավեշտալի է նաև այն, որ դա արվել էր 1920թ. Շուշին վառելուց, հայաթափելուց և հայ-թուրքական արյունալի բախումներից կարճ ժամանակ հետո (ցավոք՝ մեր հիշողությունը շատ կարճ է)։ Արդյունքում՝ «հայի տականքը» հանդիսացող անբարոյականների պատճառով, առ այսօր գոյության պայքար ենք մղում։ 100 տարի հետո՝ ոչինչ չի փոխվել։ Թուրքը մնացել է նույն խորամանկ արյունարբուն, իսկ հայը՝ նույն քաղաքականապես անխելք փողասերը։

«Իմ քայլի» անուղեղ որոշ պատգամավորներ և գործադիրի ներկայացուցիչներ պետք է հասկանան, որ ոխերիմ թշնամին վստահելի գործընկերոջ չի վերածվի։ Ինչ-որ ժամանակ գուցե «բարև-բարիլույս» լինի, բայց հայ-թուրքական պատմության փաստերը միշտ եղել են արյունալի։ Եթե Եվրոպայում, Վրաստանում կամ Ռուսաստանում հայն ու թուրքը առևտուր են անում, դա չի նշանակում, որ հանգիստ կարելի է թույլ տալ նրանց՝ բիզնեսի անվան տակ յուրացնել ՍՅՈւՆԻՔԸ։

Իսկ Հայաստանի քաղաքացին, բացի էժանագին, մանրածախ առևտրից, որևէ այլ օգուտ չի ունենալու»։

Տեսանյութեր

Լրահոս