Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 157, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հունվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 157 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 288-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 72 քաղաքացի, մահացածների թիվը 2931 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 700 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3631-ի:

Մեկ օրում առողջացածների թիվն ավելացել է 561-ով, ընդհանուր առողջացածների թիվը 149 873 է, փաստացի բուժվողներինը՝ 8782 9190 (մեկ օրում նվազել է 408-ով): Մեկ օրում արվել է 1025 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 609 930 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս