Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մեկընդմիշտ հեռանում է քաղաքականությունից։ Նա մտադիր է վերադառնալ նախկին կենսակերպին, որը վարել է մինչև 2011 թվականը։

«Այսօր գոյություն ունեցող բոլոր քաղաքական սուբյեկտներից իշխող թիմը իսկապես լավագույնն ու անայլընտրանքայինն է։ Համոզված եմ, որ թիմը կարող է արժանապատվորեն փոխարինել և կատարել իմ աշխատանքը․․․։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ իմ առաքելությունն իրագործված է։

Հեռանում եմ քաղաքականությունից որպես հաղթող՝ հպարտության և ժողովրդի հանդեպ երախտագիտության զգացումով»,-գրել է Իվանիշվիլին Վրաստանի ժողովրդին հղված ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս