
Հայտնաբերվել է ևս 14 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ. News.am

News.am-ը գրում է․ Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 9-ին, Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են՝ Հադրութում, Կովսականում(Զանգելան), Մարտունիում, Մեխակավանում (Ջաբրայել) եւ Որոտանում (Կուբատլու):
«Հադրութում երկու խումբ է աշխատելու, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասաց Հունան Թադեւոսյանը: