«ՌԴ-ն ավելի մեծ նշանակություն է տալիս Արցախին, քան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մոսկվայում կայանալիք հանդիպման փաշինյանական օրակարգում Արցախը չկա՝ այդ թեմայով խոսնակի գրառումը վկա։

Տնտեսական հարցեր, կոմունիկացիաներ և այլն, բայց ոչինչ Արցախի ու Արցախի շուրջ կուտակված սպառնալիքների մասին։

Հետաքրքրական է, որ նույն հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում որպես օրակարգային հարց նաև նշվում է ռեգիոնալ խնդիրներն ու պատերազմից տուժած բնակիչներին աջակցման մասին։

ՌԴ-ն նվազագույնը հաղորդագրությունների մակարդակով ավելի մեծ նշանակություն է տալիս Արցախին, քան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։

Եզրակացությունը մեկն է՝ այս իշխանությունը փակել է Արցախի էջը՝ դուրս մղել հարցը ՀՀ առաջնային օրակարգից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031