Մոսկվայում կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել Արցախի մասին համատեղ հայտարարության իրագործման ընթացքն ու տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը. Կրեմլ

Հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում եռակողմ բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակ նախատեսվում է ուսումնասիրել երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը:

«Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն տրամադրելուն, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ու զարգացմանն առնչվող հարցերին»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նախատսվում է, որ Վլադիմիր Պուտինն առանձին զրույցներ կունենա Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031