Բաժիններ՝

Ղազախստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ գրեթե 44% է

Ղազախստանում հունվարի 10-ին անցկացվող Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 43,9%: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Երլան Դաուիլբաևը։

«Ժամը 14:00-ի դրությամբ քվեաթերթիկներ ստացել են ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի 43,9%-ը»,- ասել է նա:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ղազախստանի ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների համաձայն’ ընտրողների առավել բարձր ակտիվությունն արձանագրվել է Հյուսիս-Ղազախական մարզում՝ 58,2%, Նուր Սուլթանում մասնակցությունը կազմել է 37%, Ալմաթիում՝ 21,9%:

Մաժիլիսի նախորդ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել 2016 թվականի մարտին, մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 14:00-ին կազմել է 60,22 տոկոս:

Մաժիլիսի պատգամավորներն ընտրվում են միասնական համազգային ընտրական օկրուգով։ Ընտրությունները կայացած են համարվում ընտրողների ցանկացած մասնակցության դեպքում։ Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է հաղթահարել 7 տոկոսանոց արգելքը։ Մաժիլիսը ձևավորվում է առնվազն երկու կուսակցությունների մասնակցությամբ։ Եթե ձայների յոթ եւ ավելի տոկոսը ստանա միայն մեկ կուսակցություն, պատգամավորական մանդատների բաշխմանը թույլատրվում է նաեւ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժը:

Հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցում են երկրում գրանցված վեց կուսակցություններից 5-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս