
«Ռոմայի» մեկնարկային կազմը «Ինտերի» դեմ խաղում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի «Ռոմա»-«Ինտեր» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
Մայրաքաղաքային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Ռոմա»-ի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Պաու Լոպես, Մանչինի, Սմոլինգ, Իբանիես, Կարսդորպ, Վիլյար, Վերետու, Սպինացոլա, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին: Այժմ «Ռոման» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է: