Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: